Սիրիայի դասերը եւ Իրանի հեռանկարը

Your browser doesn’t support HTML5

Կարմիր գիծը հատելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտասանած բառերի մասին շատ է խոսվել, հատկապես այն բանից հետո, երբ Սիրիան, քիմիական զենք կիրառելով, հատեց այդ կարմիր գիծը։ Հատեց, սակայն չարժանացավ ԱՄՆ-ի խոստացած օդային գրոհին։ Ու այժմ վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե արդյոք այն չի կարող խրախուսել այլ պետությունների, օրինակ Իրանին, հատելու իր առջեւ գծված կարմիր գիծը։