Եգիպտոսի քրիստոնյաները հույսով են նայում ապագային

Your browser doesn’t support HTML5

Այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը արյունոտ հարված հասցրեց երկրի իշխանությունից վտարված նախագահ Մոհամեդ Մուրսիի աջակիցներին, հրի մատնվեցին Մինյա քաղաքի քրիստոնեական եկեղեցիներն ու հնագույն մի տաճար։ Կատարվածի պատասխանատվությունը որեւէ մեկը մինչ այժմ իր վրա չի վերցրել։