Բելգիայի թագն անցավ իշխան Ֆիլիպին

Your browser doesn’t support HTML5

Բելգիայի Ալբերտ արքան հրաժարվել է իր 2Օ-ամյա գահակալությունից՝ հօգուտ իր որդու՝ իշխան Ֆիլիպի։ Թագավորական ընտանիքը, Բելգիայի կառավարությունն ու հրավիրյալներն այս կապակցությամբ Բրյուսելի Սուրբ Միքայելի եկեղեցում ու Գուդուլի տաճարում անց են կացրել հատուկ արարողություն։ Ավելի ուշ, 79-ամյա Ալբերտ արքան իր իրավունքներն է փոխանցել Բելգիայի թագավորական արարողակարգով։

53-ամյա Ֆիլիպը թագավորական գահն է ստանձնում մի երկում, որը բաժանված է լեզվով ու որտեղ առկա են անջատողական միտումներ։ Հիմնականում հյուսիսում կենտրոնացած վեց միլիոն կազմող հոլանդախոս ֆլեմինգները եւ հարավում բնակվող 4.5 միլիոն ֆրանսախոս վալուները պահանջում են ինքնավարության ավելի մեծ իրավունքներ։