Բախումներ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում

Your browser doesn’t support HTML5

Մեծ Բրիտանիայի ոստիկանական մի քանի հարյուր թվակազմով ուժեր են տեղակայվել Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ սկսված բախումների արդյունքում մայրաքաղաք Բելֆաստում 32 ոստիկան, մեկ օրենսդիր ու հատուկ ուժերի 8 զինծառայող է վիրավորվել։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել է արգելել Նարնջագույն կարգերի բողոքականներին երթով շարժվել դեպի Բելֆաստի կաթոլիկ թաղամասեր։

Մեծ Բրիտանիայի կազմի մեջ Հյուսիսային Իռլանդիան պահպանելու կողմնակից բողոքականներն ամեն տարի են հազարավոր ցուցարարների մասնակցությամբ երթ անցկացնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող այս երկրամասում, որոնք դառնում են կաթոլիկների հետ բախման պատճառ, քանի որ Իռլանդիայի Հանրապետությանը վերամիավորվելու նպատակ ունեցող կաթոլիկներն այս երթը համարում են արշավ ընդդեմ իրենց գաղափարների։

Շաբաթ օրն ուշ երեկոյան Բելֆաստի ոստիկանության վրա հարձակումներ են իրագործվել աղյուսներով, շշերով ու քարերով։ Ի պատասխան, ցույցերը ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ։