Եգիպտոսը` քաղաքական ու քաղաքացիական ճգնաժամի մեջ

Your browser doesn’t support HTML5

Եգիպտոսի բանակը երկուշաբթի օրը հրասայեր տեղակայեց Կահիրեի կենտրոնում, երբ սկսված բախումների արդյունքում տասնյակ մարդիկ սպանվեցին։ Երկրի նախագահի պաշտոնից գահընկեց արված Մոհամեդ Մորսիի աջակիցները՝ Մահմեդական եղբայրություն շարժումը բախումները հրահրելո մեջ մեղադրում է Մորսիի հակառակորդներին, ընդդիմությունը, որի կազմակերպած համատարած բողոքի ալիքի ներքո տապալվեց իսլամիստ Մորսիի իշխանությունը՝ հայտարարում, թե Մահմեդական եղբայրությունն է կրում այս բախումների պատասխանատվությունը։