Օբաման կլիմայի փոփոխության մասին

Your browser doesn’t support HTML5

Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում ունեցած իր ելույթում նախագահ Օբաման ներկայացրել է Կլիմայի փոփոխություննների ու երկրագնդի ջերմացման դեմ պայքարի իր ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել ածխածնի արտանետումները։ Նա ասել է, որ Երկրագնդի տաքացումը փաստ է եւ մարդու գործունեությունը նպաստում է դրան։ Հետեւաբար, անհրաժեշտ է գործել արագ, քանի դեռ շատ ուշ չէ։