Փրկարարական աշխատանքները Հնդկաստանում կանգ են առել

Your browser doesn’t support HTML5

Հնդկաստանում եղանակային վատ պայմանները խոչընդոտում են Ութարախլանդ նահանգում սկսված ջրհեղեղից հետո սկսված փրկարարական աշխատանքները։

Խիտ ամպերի ու հորդառատ անձրեւների պատճառով ուղղաթիռները չեն կարողանում իրականացնել թռիչքներ, որոնց արդյունքում էր հաջողվել հազարավոր մարդկանց տարհանել արտաքին աշխարհից կտրված այս հատվածից։
Մուսոններից սկսված ջրհեղեղի ու հողի սահքի արդյունքում ավելի քան 6ՕՕ մարդ է զոհվել։

Պաշտոնատար անձինք կարծում են, որ զոհերի թիվն իրականում ավելի մեծ է։
Վարչապետ Մանմոհան Սինգը խոստացել է դրամական փոխհատուցում զոհերի ընտանիքներին ու իրենց տներից զրկված մարդկանց։