Հակակառավարական ցույցեր Թուրքիայում

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայում շարունակվող ցույցերը սկսվել էին որպես բողոք, Ստամբուլում Տաքսիմ կոչվող հրապարակը վերակառուցելու ծրագրերի դեմ։ Այդ հրապարակը խորհրդանշում է աշխարհիկության նկատմամբ Թուրքիայի հանձնառությունները։ Սակայն ցույցերը ընդարձակվելով ընդգրկել են բազմաթիվ այլ խնդիրներ ներառյալ իշխող կուսակցության վերաբերմունքը հակակառավարական խմբերի նկատմամբ։