Քաղաքային ֆերմաներ

Your browser doesn’t support HTML5

ՄԱԿ-ի համաձայն՝ աշխարհի բնակչության գրեթե կեսը մինչև 2030թ. կապրի քաղաքներում: Ըստ ՄԱԿ-ի՝ աղքատությունն արդեն քաղաքներում աճում է ավելի արագ, քան գյուղերում, և քաղաքային աղքատներին կերակրելը դառնում է լուրջ խնդիր: Փորձագետներն ասում են, որ հնարավորության սահմաններում, քաղաքները պետք է աճեցնեն իրենց անհրաժեշտ մթերքը: Բալթիմոր քաղաքում դա նշանակում է քաղաքի ավերված շրջանները վերածել կանաչ բանջարանոցների: