Կովկասում երկաթգծերի ու խողովակաշարերի հարցը` Վաշինգտոնի գիտաժողովում

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը գտնում է, որ պիտի մաս կազմի կովկասյան տարածաշրջանում ինտեգրացման գործընթացներին, Ադրբեջանը՝ պնդում, թե Հայաստանն իր քաղաքականությամբ է իրեն մեկուսացնում տարածաշրջանում։ Սրանք էին Վաշինգտոնի Ուուդրոու Ուիլսոնի անվան կենտրոնում "Երկաթգծեր ու խողովակաշարեր. Կովկասը հարկավոր է միացնել աշխարհին" խորագրով գիտաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչների գլխավոր ուղերձները։