Բախումներ Իսրայելի զինվորականների ու պաղեստինցիների միջեւ

Your browser doesn’t support HTML5

Իսրայելի զինվորականները բախվել են Հորդանան գետի արեւմտյան ափում բնակավայր հիմնելու նպատակ ունեցող պաղեստինցիների հետ՝ նրանց դեմ կիրառելով արցունքաբեր գազ։

Պաղեստինցիներ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք հատվածներում սկսել են բնակավայրերի հիմնադրում՝ դադարեցնելու համար այստեղ հրեական բնակավայրերի կառուցման աշխատանքները։

Իսրայելի բանակային ուժերը տարածքից դուրս են բերել կացարաններ կառուցելու համար պաղեստինցիների կողմից այստեղ բերված բոլոր պարագաները։

Իսրայելի ու պաղեստինյան իշխանությունների ղեկավարության միջեւ պաշտոնական բանակցությունները կանգ են առել 2Օ11 թվականից ի վեր, որի ընթացքում Իսրայելը շարունակում պաղեստինյան տարածքներում հրեական թաղամասերի արագ կառուցման աշխատանքները։