Հարձակում Պակիստանում Թալիբանի ուժերի կողմից

Պակիստանի իշխանությունները հաղորդում են, որ մի մահապարտ ռմբային հարձակում է իրագործել երկրի հյուսիսարեւմտյան սահմանի անցումային կետերից մեկի վրա, ինչի արդյունքում առնվազն ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Դրա նախորդ օրը մեկ այլ հարձակում էր տեղի ունեցել շիա մահմեդականներով բնակեցված մի հատվածում՝ դառնալով 24 մարդու մահվան պատճառ։
Երկու հարձակումների պատասխանատվությունն էլ իր վրա է վերցրել Թալիբան շարժումը, որի խոսնակն ասել է, թե դրանք Հյուսիսային Վազիրիստանում ամերիկյան անօդաչու օդանավի կողմից իրականացված գրոհի պատասխանն էին։ Այս գրոհի արդյունքում սպանվել էր Թալիբանի երկու հրամանատար։