Զենքի վերահսկողության ազդեցությունը առողջապահության ոլորտի վրա

Your browser doesn’t support HTML5

Անցած ամիս Քոնեքթիքութի տարրական դպրոցում կրակոցները ցնցեցին ամբողջ երկիրը և ակտիվացրին ամերիկացիների սահմանադրությամբ ամրագրված զենք կրելու իրավունքի շուրջ բանավեճերը: Սակայն առողջապահության փորձագետների խոսքով՝ խնդիրն ավելին է, քան զենքի օրենքը: Համաձայն նրանց՝ Միացյալ Նահանգներում զինյալ բռնությունը հանրային առողջապահության լուրջ խնդիր է: Նրանք նշում են, որ Քոնեքթիքութի 28 զոհերը ամեն օր Միացյալ Նահանգներում զենքից մահացածների ցուցանիշի կեսն են: