Հարցազրույց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ սիրիահայության մասին

Your browser doesn’t support HTML5

Հայությունը ամբողջ աշխարհում տարբեր կերպ է մեկնաբանում սիրիահայերի վերադարձը հայրենիք։ Ոմանք գտնում են, որ սիրահայերի Հայաստան ներգաղթը դրական երեւույթ է եւ կնպաստի նաեւ հայրենիքի բարգավաճմանը, ոմանք էլ պնդում են, որ սիրիահայերի ներգաղթը կթուլացնի հայերի դիրքը Սիրիայում եւ նույնիսկ ամբողջ Մերձավոր Արեւելքում։ Իսկ ո՞րն է Հայաստանի կառավարության պաշտոնական քաղաքականությունը սիրիահայերի ներգաղթի հարցում։ Այս մասին Ամերիկայի Ձայնի Հայկական բաժնի ղեկավար Արաքսի Վանը վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ զրուցել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որը հանձնում ենք ձեր ուշադրությանը։