Սիրիայի դեմ Թուրքիայից հրետանային նոր պատասխան 06 Հոկտեմբեր, 2012 Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են արձակել դեպի Սիրիա, երբ այս երկրի տարածքից մի ռումբ է ընկել Թուրքիայի գյուղական մի վայր։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր նախորդ օրը հանդես եկել սահմանային փոխհրաձգության դեմ նախազգուշացնող հայտարարությամբ։ Սիրիայի կողմից թուրքական Աքչաքալ քաղաքի վրա չորեքշաբթի օրն իրականացված հարձակումը, որի արդյունքում քաղաքացիական 5 անձ էր սպանվել, դարձել էր անցած 18 ամիսների ընթացքում սահմանային բախումների ամենամեծ բախումը։ Այդ հարձակումից հետո էր, որ թուրքերը սկսեցին հրետանակոծել Սիրիայի տարածքները եւ Թուրքիայի խորհրդարանը բանակին տվեց իր սահմաններից դուրս, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսելու իրավունք։