Գյուղատնտեսության դժվար պայմաններին դիմանալու նոր եղանակ

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգների Միջին Արևմտյան նահանգներում այս տարի տասնամյակի վատթարագույն երաշտն էր, ինչի պատճառով մեծապես տուժեց եգիպտացորենի և սոյայի բերքը: Սակայն ամերիկյան շատ ֆերմերներ չեն տուժել՝ շնորհիվ դաշնային կառավարության ֆինանսավորած ապահովագրության, որն օգնել է փակել ծախսերը: Այդ գործիքը մատչելի չէ զարգացող երկների շատ ֆերմերներին: Սակայն եգիպտացորենի սիրտ համարվող Այովա նահանգից մի ֆերմեր նույնպես չունի ապահովագրություն՝ իր իսկ ընտրությամբ: Նա այդպես է վարել իր ֆերման տասնամյակներ՝ տնտեսական անկման և վերելքի ժամանակ: