Իրաքում ռմբային հարձակումներից առնվազն 5Օ մարդ է զոհվել 09 Սեպտեմբեր, 2012 9일 이라크 바그다드에서 발생한 차량폭탄테러 현장 사진 Իրաքում կիրակի օրն իրականացված մի քանի հարձակումների արդյունքում ավելի քան 5Օ մարդ է զոհվել։ 2ՕՕ այլոք ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ։ Տեղի իշխանությունների համաձայն, ամենամահաբեր հարձակումը տեղի է ունեցել հարավային Ամարա քաղաքում, որտեղ ռմբային երկու հարձակումներին զոհ է գնացել 14 մարդ։ Դրան նախորդել է Բաղդադում իրականացված հարձակումը, որտեղ սպանվել էր 11 մարդ։ Նավթով հարուստ Քիրքուքի ոստիկանական բաժանմունքի մոտ ռումբի պայթյունը դարձել է առնվազն 7 մահվան պատճառ։ Զոհեր են եղել նաեւ մի քանի քաղաքներում, այդ թվում Նասիրիահի ֆրանսիական հյուպատոսության մոտակայքում։ Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել հարձակումների պատասխանատվությունը։