Վաղը Մարսի վրա վայրէջք կիրականացնի ամերիկյան տիեզերանավը

Your browser doesn’t support HTML5

Մարս


Օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ամերիկյան գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ ՝Քյուրիոսիթի՛ անվանումը կրող փորձարարական տիեզերանավը երկուշաբթի օրը վայրէջք է կատարելու Մարս մոլորակի վրա։

Միջուկային վառելանյութով աշխատող, մեկ տոննա կշռող ՝Քյուրիոսիթի՛-ն Մարսի վրա որոնելու է մանրէներ եւ հավաքելու մեր մոլորակին ամենանման այս մոլորակի մասին հավելյան տեղեկություններ, կատարելու բազում լուսանկարահանումներ։ Սակայն ամենակարեւոր հարցն այս պահին ապահով վայրէջքն է՝ իր անցած ութնամսյա ուղեւորությունից հետո։

ՆԱՍԱ-ի գիտնականների խոսքերով, ամենավտանգավոր պահն իհարկե վայրէջքն է, քանի որ այն սլանում է ժամում մոտ 22 հազար կմ արագությամբ։

Հաջող վայրէջքից հետո ՝Քյուրիոսիթի՛-ից սպասվում են տեղեկություններ, թե արդյոք կա որեւէ փաստ, որն ապացուցեր գոնե անցյալում Մարսի վրա կյանքի գոյությունը։