Ատրազին քիմիկատի գյուղատնտեսական վտանգները

Your browser doesn’t support HTML5

Բնապահպանական խմբերի ճնշման ներքո Միացյալ Նահանգների Բնապահպանության գործակալությունը և գիտական խորհուրդը հանրային լսումներ են իրականացրել ատրազինի՝ գյուղատնտեսական քիմիկատի վտանգները գնահատելու համար: Ատրազինը Միացյալ Նահանգներում և 90 այլ երկրներում ամենից շատ օգտագործվող քիմիական նյութն է: Եվրամիությունը 2004թ. արգելել է ատրազինը, և ըստ որոշ հետազոտությունների՝ այն կարող է վտանգավոր լինել մարդու առողջությանը և շրջական միջավայրին: