Նոր Զելանդիայում շաբաթ օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել վարչապետ Ջոն Քեյի աջ կենտրոնամետ Ազգային կուսակցությունը, ինչի արդյունքում Քեյը կմնա վարչապետի պաշտոնում։ Ներկա կառավարության այս հաղթանակը լայն հնարավորություններ է բացում պետական միլիարդավոր դոլարների համարժեք սեփականությունը վաճառելու համար, ինչը նախատեսված է երկրի պարտքը կրճատելու նպատակով։
Քեյի Ազգային կուսակցությունը խոստացել է ժողովրդի հավանությունը ստանալու դեպքում, այս եղանակով եկող երեք տարիների ընթացքում փակել երկրի արտաքին ամբողջ պարտքը։ Կուսակցության այս մոտեցումն ավելի մեծաթիվ աջակիցներ է ձեռք բերում Եվրոպայում զարգացող իրադարձությունների հենքի վրա, քանի որ այստեղ համոզված են, որ եվրոպական պարտքի ճգնաժամը կարող է տարածվել վարակիչ հիվանդության։
Սակայն ընտրությունների արդյունքում Ազգային կուսակցությունը չի ստացել այնքան ձայներ, որոնք տային միայնակ կերոպով կառավարություն կազմելու հնարավորություն։
Կառավարություն կազմելու համար Քեյն այժմ պիտի ակնկալի փոքր որեւէ կուսակցության աջակցություն։