Մատչելի հղումներ

Նացիզմի մեջ մեղադրյալը շահել է դատավարությունը


88-ամյա Չառլզ Զենթայը, ում կասկածում էին նացիստական ռազմական հանցագործություններին մասնակից լինելու մեջ, շահել է իրեն Ավստրալիայից Հունգարիա արտաքսելու դեմ հինգ տարի ընթացող դատավարությունը:

Ավստրալիայի դաշնային դատարանը վճռել է անօրինական ճանաչել Զենթային արտաքսելու մասին` կառավարության որոշումը:

Զենթայը մեղադրվում էր էթնիկ ինքնությունը շեշտելու նպատակով Դավիդի աստղը չկրելու համար Բուդապեշտի կենտրոնում 1944-ին 18-ամյա մի հրեա աղջիկ սպանելու մեջ:

Զենթայը հերքում է մեղադրանքը` պնդելով, որ սպանության ժամանակ ինքը Բուդապեշտում չի եղել:

XS
SM
MD
LG