Մատչելի հղումներ

Քաղաքացիություն ստանալու խոստում` մտացածին բանակի անդամագրվելու դիմաց


Քաղաքացիություն ստանալու խոստում` մտացածին բանակի անդամագրվելու դիմաց
Քաղաքացիություն ստանալու խոստում` մտացածին բանակի անդամագրվելու դիմաց

Կալիֆորնիայում ձերբակալվել է Չինաստանի մի քաղաքացի, ով Չինաստանից ներաղթյալների է հավաքագրել գոյություն չունեցող ամերիկյան բանակի շարքերը:

Հունիսի 29-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած դատավարության ընթացքում, Յուփենգ Դենգն իրեն մեղավոր է ճանաչել փաստաթղթեր և պետական կնիք կեղծելու մեջ:

Ամերիկյան բանակի գոյություն չունեցող հատուկ ուժերին անդամագրվելու դիմաց, Դենգը 300-ից 450 ԱՄՆ դոլար է գանձել ավելի քան 200 չինացիներից` խոստանալով, թե որոշ ժամանակ անց նրանց քաղաքացիություն է շնորհվելու: Խաբված չինացիներին տրամադրվել են զինվորական գրքույկներ և համազգեստներ:

Յուփենք Դենգը մեղավոր է ճանաչվել նաև մանկական պորնոգրաֆիկ տեսաերիզներ ունենալու մեջ` որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկության ընթացքում:

XS
SM
MD
LG