Մատչելի հղումներ

ՎԶԵԲ-ի վարկ Երևանին՝ ջրամատակարարման ցանցի բարելավման համար


Վարկը թույլ կտա «Երևան ջուր» ընկերությանն իրականացնել ջրամատակարարման ենթակառուցվածքի բարեկարգման ծրագրեր

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի մայրաքաղաք Երևանին է տրամադրում վարկ, որը նախատեսված է ջրամատակարարման ենթակառուցվածքի և ջրային ցանցի բարելավման համար»:

Այս մասին հաղորդել է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադված տեղեկությունները: Բանկի համաձայն, 5,4 միլիոն դոլար (7,1 միլիոն եվրո) ծավալով տրամադրվող վարկը թույլ կտա Եվրոպայի ջրամատակարարման ոլորտում գործող «Veolia Environnement (VIE)» խոշորագույն ընկերության դուստր «Երևան ջուր ՓԲԸ» ընկերությանն իրականացնել ջրամատակարարման ենթակառուցվածքի բարեկարգման, այդ թվում՝ խողովակներ փոխելու և ջրամատակարարման կորուստները նվազեցնելու ծրագրեր:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտնել է նաև, որ «Երևան ջուր» ընկերությունը ջրի նոր հաշվիչներ կտեղադրի Երևանի բնակիչների բնակարաններում:
XS
SM
MD
LG