Մատչելի հղումներ

Եմենում կասեցվել է ահաբեկչական մի հարձակում


2000 թ. հոկտեմբեր
2000 թ. հոկտեմբեր

Եմենի իշխանությունները հաղորդում են, որ երկրի ծովային ուժերին հաջողվել է կասեցնել ահաբեկչական մի հարձակում, որը փորձել են իրականացնել արագընթաց մի նավակի միջոցով։

Պայթուցիկ նյութերով բեռնված մի նավակ կիրակի օրը սլացել է Եմենի ռազմածովային ուժերին պատկանող նավերի ուղղությամբ, երբ ռազմանավերը կրակ են բացել նրա ուղղությամբ՝ կանգ առնելու հրահանգներն այդ նավակի կողմից անտեսվելուց հետո։ Առայժմ որեւէ կազմակերպություն իր վրա չի վերցրել հարձակման փորձի պատասխանատվությունը, սակայն ինչպես տեղի իշխանություններն են հիշեցնում, ալ-Քաիդան է նախկինում կիրառել ռազմանավերի վրա փոքր նավակներով հարձակումներ գործելու ռազմավարություն։

Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը Ադենում 2ՕՕՕ թվականի հոկտեմբեր ամսին էր փոքր մի նավակով հարվածել ԱՄՆ-ի Cole Navy կործանիչին, որի արդյունքում զոհվել էր ամերիկացի 17 զինծառայող։

Եմենի անվտանգության ուժերը Աբյանի գավառում շարունակում են պայքարն ընդդեմ ալ-Քաիդայի, որտեղ այս զինյալ խմբավորումն իր վերահսկողության տակ է առել որոշ տարածքներ, այդ թվում՝ գավառի մայրաքաղաք Զինջիբարը եւ Ջաար քաղաքը։

XS
SM
MD
LG