Մատչելի հղումներ

Եմենի ցեղախմբերի ղեկավարները սատարում են ցուցարարներին


Եմենի ցեղախմբերի ղեկավարները սատարում են ցուցարարներին
Եմենի ցեղախմբերի ղեկավարները սատարում են ցուցարարներին

Եմենի ցեղախմբերի ղեկավարներն ընդունել են երկրի ղեկավար Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող ընդդիմության կողմը։

Ազդեցիկ առաջնորդների մի խումբ հինգշաբթի ուշ երեկոյան կայացած հանդիպումից հետո տարածել է հաղորդագրություն, որտեղ հորդորել են երկրի նախագահին արձագանքել խաղաղ պահանջներին և հրաժարական ներկայացնել։

Եմենի ընդդիմությունը հերքել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից երկրում իշխանության փոխանցման գործընթացին միջնորդելու առաջարկը՝ ասելով, որ այդ դեպքում Սալեհն ու նրա ընտանիքը պաշտպանված կլինեն դատական հետապնդումից։ Ընդդիմության առաջնորդները պնդում են, որ նախագահը պետք է հեռանա գալիք երկու շաբաթվա ընթացքում։

XS
SM
MD
LG