Եմենում զորահանդեսին նախապատրաստվելու վարժանքներին մասնակցող մի խումբ զինվորականների խմբի մեջ անցած ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 96 մարդ:
Երկրի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ մայրաքաղաք Սանայում իրականացված հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 200 մարդ:
Դեպքի վայրում եղել է նաև երկրի պաշտպանության նախարարը, սակայն վերջինս անզեն է եղել:
Պայթյունի հետևանքով զոհված զինծառայողները պատրաստվում էին Եմենի հյուսիսի և հարավի վերամիավորմանը նվիրված զորահանդեսին:
Հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Եմենում գործում է «Արաբական թերակղզում ալ-Քայիդա» խմբավորումը, որը համարվում է «ալ-Քայիդա»-ի ամենավտանգավոր ճյուղավորումներից մեկը:
Եմենի զինված ուժերի դեմ պայքար են մղում նաև երկրի հարավում գործող անջատողականները: