Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արևմուտքում վթարի է ենթարկվել մի նավթամուղ


ԱՄՆ-ի արևմուտքում վթարի է ենթարկվել մի նավթամուղ

ԱՄՆ-ի արևմտյան Մոնթանա նահանգում վթարի ենթարկվել Յելոուստոուն գետի հատակով անցնող նավթամուղը, որի պատճառով գետ է լցվել դեռեւս չճշտված ծավալներով նավթ։

«ExxonMobil» ընկերությանը պատկանող նավթամուղի վթարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Լորել քաղաքի մոտակայքում։ Վթարի պատճառով էվակուացվել է տեղի բնակչությունը։

«Exxon» ընկերության պաշտոնատար անձինք չեն հայտնել 30 սանտիմետր տրամագիծ ունեցող նավթամուղի վթարի պատճառների մասին, սակայն տեղի իշխանությունների համաձայն, վթարի պատճառ կարող էին դարձած լինել գետում ջրի բարձր մակարդակը, հոսանքի արագությունը և ջրով տեղափոխվող աղբը։

Վթարի պատճառով դադարեցվել է Մոնթանա և Վայոմինգ նահանգների սահմանում սկիզբ առնող և Յելոուստոուն գետի մոտակայքում գտնվող նավթազտման գործարան օրական մոտ 60 հազար տակառ նավթ տեղափոխող նավթամուղի աշխատանքը։

«Exxon» ընկերության կողմից տարածված հայտարարությունում նշվել է, որ ընկերությունը ջանք չի խնայում արտանետման պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասը նվազեցնելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG