Մատչելի հղումներ

Եզդիների գողգոթան շարունակվում է


Members of the minority Yazidi sect who were newly released hug each other on the outskirts of Kirkuk April 8, 2015. More than 200 elderly and infirm Yazidis were freed on Wednesday by Islamic State militants who had been holding them captive since overru

Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման հարձակումները հազարավոր մարդկանց տեղահան են արել՝ քշելով նրանց ապաստարաններ ու փախստականների ճամբարներ: ԱՄՆ-ի եզդիների փոքր համայնքը փորձում է օգնել իրենց ազգակիցներին Իրաքում:

Մուրադ Իսմայիլը անհամբեր սպասում է եզդի կնոջ հեռախոսազանգին, որը անցյալ տարվանից իր ընկերուհիների հետ մահմեդական ծայրահեղականների գերության մեջ է. «Նրանք գնդակահարեցին չորս կանանց։ Եվ ես դա լսում էին հեռախոսով: Հետո նրանք մարմինները նետեցին մի կողմ, ասելով, որ դրանք շների բաժին են դառնալու»:

Ըստ Իսմայիլի՝ շատ կանայք, ում հաջողվել է փախուստի դիմել, բազմաթիվ դեպքեր են պատմում, երբ երիտասարդ աղջիկները, խուսափելով բռնաբարությունից և սեռական ստրկությունից, ինքնասպան են եղել. «Արդար չէ, սակայն այդպես է գերեվարված բոլոր եզդի կանանց վիճակը»:

Անցյալ տարի, երբ սկսվեցին «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումները, Թեքսասի Հյուսթոն քաղաքում եզդիների մի խումբ Նեբրասկա նահանգի Լինքոլն ավանի բնակիչների հետ միասին հիմնադրեցին ՝՝Յազդա՛՛կազմակերպությունը:

Ըստ ՝՝Յազդա՛՛-ի նախագահ Հայդեր Էլիասի, սկզբում դժվար էր, քանի որ շատ ամերիկացիներ ընդհանրապես չէին էլ լսել եզդիների մասին։

Էլիասը պատմում է եզդիների, նրանց ավանդույթների ու կրոնի մասին, որը ազդեցություն է կրում այլ կրոններից ու հավատալիքներից, այդ թվում՝ իսլամից: ՝՝Յազդա՛՛-ն գործում է Իրաքում և փորձում հոգեբանական թերապիա տրամադրել բռնության ու բռնաբարության զոհ դարձած կանանց: Սակայն ըստ Հայդեր Էլիասի՝ Միավորված ազգերի կազմակերպությունը փախստականների ճամբարներ հիմնելուց զատ ավելին պիտի անի՝այս ցեղասպանության փորձից տուժածների օգնելու համար. “Մենք շատ հիասթափված ենք ՄԱԿ-ում մեծ տերությունների գործելաոճից: Նրանք ոչինչ չեն անում եզդիներին օգնելու համար»:

Այս ամսվա վերջ, եզդիների վիճակը գնահատելու և ծայրահեղականների բռնությունների փաստահավաք կատարելու նպատակով, Մուրադ Իսմայիլը ծրագրում է վերադառնալ Իրաք:

XS
SM
MD
LG