Մատչելի հղումներ

Յացենյուկը մեղադրել է Ռուսաստանին Երրորդ աշխարհամարտ հրահրելու մտադրության մեջ


Ուկրաինայի վարչապետի համաձայն, ահաբեկիչներին սատարելով՝ Ռուսաստանը «ավազակային միջոցներ է օգտագործում»

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանը ցանկանում է հրահրել Երրորդ աշխարհամարտը՝ «Ուկրաինայի ռազմական և քաղաքական օկուպացման միջոցով»:

«Աշխարհը դեռևս չի մոռացել Երկրորդ աշխարհամարտը, իսկ Ռուսաստանն արդեն ցանկանում է մեկնարկել Երրորդ համաշխարհային պատերազմը», - ասել է Յացենյուկը Ուկրաինայի ժամանակավոր կառավարության նիստի ընթացքում՝ հավելելով. «Ուկրաինայում ռազմական հակամարտություն հրահրելու փորձերը կհանգեցնեն Եվրոպայում ռազմական հակամարտության»:

Ուկրաինայի վարչապետի համաձայն, ահաբեկիչներին սատարելով՝ Ռուսաստանը «ավազակային միջոցներ է օգտագործում»:

«Հասկանալի է, որ Ռուսաստանը նպատակ է հետապնդում տապալելու Ուկրաինայում կայանալիք ընտրությունները, ինչպես նաև Արևմուտքի և ժողովրդավարության ջատագով կառավարությունը, և իրականացնել Ուկրաինայի քաղաքական և ռազմական օկուպացում», - շեշտել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարը:
XS
SM
MD
LG