Մատչելի հղումներ

Հռոմի Պապը խաղաղության ու փոխըմբռնման կոչ է հղում աշխարհին


Հռոմի Պապը խաղաղության ու փոխըմբռնման կոչ է հղում աշխարհին
Հռոմի Պապը խաղաղության ու փոխըմբռնման կոչ է հղում աշխարհին

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ արտասանած ուղերձով կոչ է անում վերջ տալ Սիրիայում արյունահեղությանը, աղոթել Ասիայում ջրհեղեղներին եւ Աֆրիկայում սովին զոհ գնացածների համար:
՝՝Քաղաքին եւ աշխարհին՛՛ ամենամյա ուղերձում Հռոմի Պապը նաեւ հույս է հայտնում, որ Իսրայելն ու պաղեստինցիները կգտնեն խաղաղության բանակցությունները վերսկսելու ուղիներ։

Աշխարհին ուղղված Պապի ուղերձը հնչեց Նիգերիայում եկեղեցիներից մեկի դեմ իրականացված մահաբեր հարձակումից մի քանի ժամ անց։


Իսկ այս ընթացքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմում տասնյակ հազարավոր ուխտագնացներ Սուրբ Ծնունդը նշում են՝ այցելելով Հիսուս Քրիստոսի ծննդավայր, որտեղ տոնակատարությունն իր գագաթնակետին է հասնում Հորդանան գետի արեւմտյան ափում կեսգիշերային մեծ պատարագով։








XS
SM
MD
LG