Մատչելի հղումներ

«ԱՄՆ ԿՀՎ-ը թաքցրել է հարցաքննությունների դաժան մեթոդների մասին տեղեկությունները». «Վաշինգտոն Փոստ»


Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի զեկույցի հետ ծանոթացած ԱՄՆ-ի պաշտոնյաները հաղորդել են «սև վայրեր» անվանումը կրող գաղտնի բանտերի ցանցին վերաբերվող նոր, «տպավորիչ» տեղեկությունների մասին

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը բազում տարիների ընթացքում մոլորության մեջ էր գցում Միացյալ Նահանգների կառավարությունն ու հասարակությունը «խստացված» հարցաքննությունների իրականացման որոշ տարրերի շուրջ՝ թաքցնելով, ի թիվս այլոց, կալանավորների հետ դաժան վերաբերմունքի մանրամասները:

Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի
վկայությամբ՝ Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի զեկույցի հետ ծանոթացած ԱՄՆ-ի պաշտոնյաները հաղորդել են «սև վայրեր» անվանումը կրող գաղտնի բանտերի ցանցին վերաբերվող նոր տպավորիչ տեղեկությունների մասին:

ԿՀՎ-ի հարցաքննությունների ծրագրի շուրջ 6300 էջ ծավալով զեկույցը պատրաստվել էր ավելի քան մեկ տարի առաջ, սակայն մինչ օրս գաղտնի է համարվում:

Զեկույցում, ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի, ասված է, որ «սև վայրերում» բանտարկյալները երբեմն ենթարկվել են խիստ մեթոդների կիրառմամբ հարցաքննությունների, ընդ որում՝ նույնիսկ այն դեպքերում, երբ վերլուծաբանները համոզված էին, որ նրանք արդեն չեն կարող տրամադրել լրացուցիչ որևէ տեղեկություն:

ԱՄՆ-ի պաշտոնյաները, «Վաշինգտոն Փոստ»-ի վկայությամբ, տեղեկացրել են նաև, որ ԿՀՎ-ի կողմից ստացված տեղեկությունների հսկա ծավալը վկայում է այն մասին, որ գործակալությունն ունակ է ձեռք բերել առավել մեծ արժեք ունեցող տեղեկություններ, ներառյալ 2011 թվականին Օսամա Բին Լադենի հայտնաբերմանն ու ոչնչացմանը բերած տեղեկությունները, գրեթե առանց «խիստ հարցաքննությունների»-ի կիրառման անհրաժեշտության:
XS
SM
MD
LG