Մատչելի հղումներ

Ճապոնիայում վախճանվել է աշխարհի ամենատարեց մարդը


Քիմուրան իր երկարակեցությունը բացատրում էր չափավոր սննդակարգով և արևի լույսի տակ լինելուց խուսափելու սովորությամբ

Աշխարհի պատմության մեջ երբևէ գրանցված ամենատարեց մարդը, որը ապրում էր Ճապոնիայի արևմտյան մասում, վախճանվել է 116 տարեկան հասակում:

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, Ջիրոեմոն Քիմուրան վախճանվել է չորեքշաբթի օրը Կիոտո քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում էր թոքաբորբից: Մահը, ըստ պաշտոնյաների, վրա էր հասել բնական պատճառներով:

Գինեսի աշխարհի ռեկորդների գրքի համաձայն, 1897 թվականին ծնված Քիմուրան աշխարհի միակ մարդն էր, ով ապրել է մինչև 116 տարեկան: Աշխարհի ռեկորդների գիրքը Քիմուրաին էր հռչակել աշխարհի ամենատարեց մարդ այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգներում վախճանվեց 115 տարեկան մի կին:

Քիմուրան, որն աշխատում էր փոստում, ապա՝ որպես ֆերմեր, ունի յոթ երեխա, 14 թոռ, 25 ծոռ և 15 կոռ:

Ըստ հաղորդագրությունների, Քիմուրան իր երկարակեցությունը բացատրում էր չափավոր սննդակարգով և արևի լույսի տակ լինելուց խուսափելու սովորությամբ:

Քիմուրայի մահից հետո աշխարհի ամենատարեց կին է ճանաչվել Ճապոնիայի Օսակա քաղաքում բնակվող 115-ամյա Միսաո Օկավան:
XS
SM
MD
LG