Մատչելի հղումներ

Աշխարհի ամենատարեց տղամարդը տոնել է իր ծննդյան 114-ամյակը


Աշխարհի ամենատարեց տղամարդ Ջիրուեմուն Քիմուրա
Աշխարհի ամենատարեց տղամարդ Ջիրուեմուն Քիմուրա

Ճապոնիայի բնակիչներից մեկը, որն այժմ համարվում է աշխարհի ամենատարեց տղամարդը, երեքշաբթի օրը տոնել է իր ծննդյան 114-ամյակը։

Կիոտո քաղաքի մոտակայքում բնակվող Ջիրուեմուն Քիմուրան ասել է, թե իր համար մեծ պատիվ էր տեղեկանալ իր կարգավիճակի մասին։ Այս ամսվա սկզբին աշխարհի նախորդ ամենատարեց տղամարդու՝ Միացյալ Նահանգների երկաթուղու նախկին աշխատողի մահվանից հետո Քիմուրան համարվում է աշխարհի ամենատարեց տղամարդը։

1897 թվականին ծնված, փոստային ծառայության նախկին աշխատող Քիմուրան ասել է, թե չի կարող բացատրել իր երկարակեցության գաղտնիքը, սակայն նշել է, որ միշտ չափավոր է սնվել։

Լոս Անջելեսից գործող Ծերաբանության հետազոտական խմբի համաձայն, Քիմուրան աշխարում ապրող ամենատարեց տղամարդն է, սակայն աշխարհում այժմ ապրում է տարիքով նրանից ավագ հինգ կին, որոնցից երկուսն ապրում են Ճապոնիայում։

XS
SM
MD
LG