Հարավային Աֆրիկայում կիրակի օրը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում մրցելու են Իսպանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները:
Խաղը, որը տեղի է ունենալու Յոհաննեսբուրգի ֆուտբոլի մարզադաշտում, կազդարարի աֆրիկյան մայրցամաքում առաջին անգամ անցկացվող ֆուտբոլի աշխարհի մրցաշարի ավարտը:
Նախկինում երկու հավաքականները հանդիպել են 8 անգամ: Հոլանդիայի թիմը հաղթանակ է տոնել 4 անգամ, ևս մեկ խաղ ավարտվել է ոչ ոքի:
Միաժամանակ, ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար պայքարելու են Գերմանիայի և Ուրուգվայի ազգային հավաքականները: Խաղը տեղի կունենա Փորթ Էլիզաբեթ քաղաքում` հուլիսի 11-ին: