Մատչելի հղումներ

Անկում համաշխարհային շուկաներում՝ Եվրոպայում կայացած ընտրությունների արդյունքների շուրջ մտահոգությունների պատճառով


Ներդրողների գործողությունների պատճառով երկուշաբթի օրը Ասիայի և Եվրոպայի շուկաներում գրանցվել է անկում՝ պայմանավորված տնտեսական մեծ դժվարություններ ապրող եվրոպական պետություններում ֆինանսական խիստ խնայողության միջոցների իրականացման ապագայի մասին մտահոգություններով:

Հունաստանում արժեթղթերի գինն ապրել է յոթ տոկոսի անկում, իսկ Գերմանիայի և Ֆրանսիայի շուկաներում անկման ցուցանիշը գերազանցել է մեկ տոկոսը:

Ճապոնիայի բորսայի «Նիկեյ» ցուցիչը շուկաների փակվելու ժամանակ նվազել է 2,8, իսկ Հոնկոնգի «Հանգ Սենգ» ցուցիչը՝ 2,6 տոկոսով:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել սոցիալիստ Օլանդը, որը խոստացել է «հետ մղել» դժվարություններ ապրող տնտեսությունների համար նախատեսված ֆինանսական խնայողության ծրագրերը, որոնց կողմ է հանդես գալիս Գերմանիան:

Հունաստանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ են տարել ֆինանսական խնայողության դեմ հանես եկող կուսակցությունները՝ երկրի ղեկավարության առջև դնելով կոալիցիոն նոր կառավարություն ձևավորելու խնդիրը:

Եվրոպական Միությունը տասնյակ միլիարդ դոլար կազմող գումարներ է ծախսել տնտեսական ծանր կացության մեջ հայտնված պետություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վրա: Նման օգնություն երկու անգամ տրամադրվել է Հունաստանին, մեկ անգամ՝ Իռլանդիային և Պորտուգալիային, իսկ հուլիս ամսին իր գործունեությունն է մեկնարկելու ֆինանսական օգնության նոր հիմնադրամը: Հիմնադրամից գումարներ ստանալու համար սակայն Եվրոպական Միությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը պահանջել են իրականացնել ժողովրդականություն չվայելող ծախսերի կտրուկ կրճատում:

XS
SM
MD
LG