Մատչելի հղումներ

Սովի խնդիրը Աֆրիկայում տագնապալի մակարդակի է հասնում


Սովի խնդիրը Աֆրիկայում տագնապալի մակարդակի է հասնում
Սովի խնդիրը Աֆրիկայում տագնապալի մակարդակի է հասնում

Աշխարհում սովի մակարդակի վերաբերյալ հաշվետվության համաձայն, վերջին երկու տասնամյակների ընթացքում իրավիճակը բարելավվել է, սակայն դեռևս «լուրջ» է։

Սննդի քաղաքականության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ աշխարհի 25 երկրներում գրանցվել է սովի «տագնապալի» կամ ավելի վատ մակարդակ։ Իրավիճակն ամենից լուրջ է Աֆրիկայի Սահարա անապատից հարավ և Հարավային Ասիայում գտնվող երկրներում։

Հաշվետվության համաձայն, Հարավային Ասիայում սովի դեմ պայքարի համար խոչընդոտ է հանդիսանում կանանց սոցիալական ցածր դիրքը և կրթության ցածր մակարդակը։ Աֆրիկայում հիմնական պատճառն է անարդյունավետ կառավարումը, բախումները և ՄԻԱՎ–ի ու ՁԻԱՀ–ի բարձր մակարդակը։

ՄԱԿ–ի գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հետաքրքրված կողմերի փորձագետները այս շաբաթ հանդիպելու են Հռոմում՝ սննդով ապահովման խնդիրներն առավել լավ կառավարելու եղանակները քննարկելու նպատակով։

XS
SM
MD
LG