Մատչելի հղումներ

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ոլորտի գործիչների համաձայն, այս օրը կարևոր է՝ հիշեցնելու համար հասարակությանն ու աշխարհի պետությունների կառավարություններին այն մասին, որը ՁԻԱՀ-ը դեռևս չի հաղթահարվել

Այսօր աշխարհում նշվում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի ՝ սկսած 1988 թվականից:

ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ոլորտի գործիչների համաձայն, այս օրը կարևոր է՝ հիշեցնելու համար հասարակությանն ու աշխարհի պետությունների կառավարություններին այն մասին, որը ՁԻԱՀ-ը դեռևս չի հաղթահարվել:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի համաձայն, ամբողջ աշխարհում ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված գրեթե 35 միլիոն մարդ:

1981 թվականից սկսած՝ աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացել է ավելի քան 25 միլիոն մարդ՝ դարձնելով այս հիվանդության պանդեմիան մարդկության պատմության մեջ ամենամահաբեր պանդեմիաներից մեկը:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արշավի մասնակիցների համաձայն, ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի բուժում գտնելու համար գումարներ հայթայթելը, մարդկանց իրազեկությունը բարձրացնելը և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվածների դեմ խտրականությունը հաղթահարելը չափազանց մեծ կարևորություն ունեցող խնդիրներ են մնում:
XS
SM
MD
LG