Մատչելի հղումներ

Նիդեռլանդների նոր թագավոր է դարձել Վիլեմ-Ալեքսանդերը


Թագուհի Բեատրիքսն այսօր Ամստերդամի արքայական պալատում պաշտոնապես ստորագրել է գահից հրաժարվելու արձանագրությունը

Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսն այսօր Ամստերդամի արքայական պալատում պաշտոնապես ստորագրել է գահից հրաժարվելու արձանագրությունը:

Այսպիսով, Բեատրիքսի որդի, Օրանի արքայազն Վիլեմ-Ալեքսադները դարձել է առաջին թագավորը՝ Նիդեռլանդների վերջին 120 տարվա պատմության մեջ:

Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսի գահին է անցկացրել 33 տարի՝ 1980 թվականի իր գահակալությունից:

Վիլեմ-Ալեքսանդը դարձել է Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը, իսկ Նիդեռլանդների թագուհի է դարձել Վիլեմ-Ալեքսանդերի ծագումով արգենտինացի տիկին Մաքսիման:

Ամստերդամում Նիրդեռլանդների արքայական պալատի պատշգամբ նոր թագավորի և թագուհու դուրս գալը դիտելու համար հավաքվել էին հազարավոր մարդիկ:

Երկրում ապրիլի 30-ը նշվում է որպես «Թագուհու օր», սակայն այս տարի Ամստերդամում հատուկ միջոցառումներով կնշվի նաև Վիլեմ-Ալեքսանդերի գահակալությունը:
XS
SM
MD
LG