Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ը ստեղծել է «Միացյալ Նահանգների դիվանագիտության հանրային գրադարան»


Ջուլիան Ասանժ (արխիվային լուսանկար)
Ջուլիան Ասանժ (արխիվային լուսանկար)

«Սա աշխարհաքաղաքական նյութերի երբևէ հրապարակված ամենակարևոր հավաքածուն է». Ջուլիան Ասանժ

«Վիքիլիքս» կայքը հանդես է եկել «Միացյալ Նահանգների դիվանագիտության հանրային գրադարան» («PLUS D») ստեղծելու մասին հայտարարությամբ, որի գործունեությունն ուղղված կլինի Միացյալ Նահանգների դիվանագիտական պատմության ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում գաղտնի որակված փաստաթղթերի թվայնացման և հասարակությանը ներկայացնելու վրա:

Կայքում արդեն իսկ առկա մոտ 250 հազար «արտահոսքի» միջոցով ստացված ԱՄՆ-ի արտգործնախարարության ստացված փաստաթղթերին ավելացվել է 1,7 միլիոն փաստաթուղթ, որոնք վերաբերում են 1973-ից մինչև 1976 թվականներին՝ ժամանակաշրջանին, երբ ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հենրի Քիսինջերը:

«Վիքիլիքս»-ի կայքում նշված է, որ փաստաթղթերի հավաքածուի մեջ պարունակվում են տեղեկություններ «աշխարհի գրեթե բոլոր երկրներում ԱՄՆ-ի ներգրավվածության, դիվանագիտական կամ հետախուզական հաշվետվությունների մասին»:

«Սա աշխարհաքաղաքական նյութերի երբևէ հրապարակված ամենակարևոր հավաքածուն է» - «Վիքիլիքս» կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն ասել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
XS
SM
MD
LG