Մատչելի հղումներ

«Վիքիլիքս». ԱՄԷ-ը նախատեսում էր լռություն պահպանել «Համաս»-ի ղեկավարներից մեկի սպանության մասին


«Վիքիլիքս». ԱՄԷ-ը նախատեսում էր լռություն պահպանել «Համաս»-ի ղեկավարներից մեկի սպանության մասին
«Վիքիլիքս». ԱՄԷ-ը նախատեսում էր լռություն պահպանել «Համաս»-ի ղեկավարներից մեկի սպանության մասին

«Վիքիլիքս» կայքում դիվանագիտական հեռագրերի հերթական հրապարակումներից մեկում նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները չեն ցանկացել հրապարակայնորեն հայտարարությամբ հանդես գալ «Համաս»-ի ղեկավարներից մեկի սպանության մասին:

Դիվանագիտական այս հեռագրում նշվում է նաև, որ ԱՄԷ-ը դիմել է ԱՄՆ-ի օգնությանը` սպանությունը գործած անձանց հետապնդելու համար:

ԱՄԷ-ը մեղադրում է Իսրայելին` այս տարվա հունվար ամսին օդանավակայանի հյուրանոցներից մեկի սենյակում Մահմուդ ալ-Մաբհուհի սպանությունը իրագործելու մեջ, սակայն հրապարակայնորեն չի խոսել այդ մասին, մինչև «Համաս»-ը հրապարակայնորեն հանդես չեկավ սպանության վերաբերյալ:

Դուբայում ԱՄՆ-ի դեսպանության հեռագրերում նշվում է, թե ԱՄԷ-ի իշխանություններն ի վերջո ստիպված են եղել բացահայտել գործի մանրամասները` Իսրայելի գործողությունները քողարկելու տպավորություն չստեղծելու համար:

Դիվանագիտական մեկ այլ հեռագրում նշվում է, որ ԱՄԷ-ը դիմել է Վաշինգտոնին` խնդրելով հետագծել սպանության այս գործով կասկածյալների վարկային քարտերի տվյալները:

Դուբայի ոստիկանությունը բազմիցս մեղադրել է Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալությունը ալ-Մաբհուհի սպանությունն իրագործելու մեջ:

Իսրայելը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է իր դերն այս գործում:

XS
SM
MD
LG