Մատչելի հղումներ

Շվեդիայի դատարանը որոշում է կայացրել «Վիքիլիքս» կայքի հիմնադրի ձերբակալության մասին


Շվեդիայի դատարանը որոշում է կայացրել «Վիքիլիքս» կայքի հիմնադրի ձերբակալության մասին
Շվեդիայի դատարանը որոշում է կայացրել «Վիքիլիքս» կայքի հիմնադրի ձերբակալության մասին

Շվեդիայի դատարանը որոշում է կայացրել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի ձերբակալության մասին` բռնաբարության և բռնաբարելու փորձ կատարելու մեղադրանքներով:

Դատարանի որոշումը հինգշաբթի օրը կայացվել է դատախազ Մարիաննե Նիի դիմումի համաձայն, որը ցանկանում է հարցաքննել Ասանջին այս գործի վերաբերյալ:

Դատախազը նաև փորձում է ձեռք բերել Ասանջի ձերբակալության միջազգային կարգադրություն, քանի որ Ասանջը բավականին հաճախ է տեղափոխվում երկրից երկիր` բնակվելով համախոհների կողմից տրամադրվող կացարաններում:

Ջուլիան Ասանջը մերժում է իր դեմ բերված մեղադրանքները, որոնց համար որպես հիմք են ծառայել երկու կանանց հետ օգոստոս ամսին կայացված իր հանդիպումները: Նա ասում է, որ այդ մեղադրանքներն իրեն վարկաբեկելու նպատակով իրականացվող արշավի մաս են կազմում:

Ասանջի խորհրդական Մարի Սթիվենսը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, թե երկու կանայք հայտնել են, որ Ասանջի հետ սեռական հարաբերություններ են ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Սթիվենսը հայտնել է նաև, որ «բռնաբարության» մասին մեղադրանքները Ասանջին և նրա կազմակերպությանը «անվերականգնելի վնաս» են պատճառել:

XS
SM
MD
LG