Մատչելի հղումներ

ԱՀԿ. «Թռչնագրիպի մարդուց մարդ փոխանցման մասին որևէ վկայություն չկա»


Չինաստանում ԱՀԿ-ի գրասենյակը գլխավորող Մայքլ Օ’Լիրի
Չինաստանում ԱՀԿ-ի գրասենյակը գլխավորող Մայքլ Օ’Լիրի

«Հետազոտությունները դեռևս չեն հայտնաբերել մարդկանց շրջանում փոխանցման մասին վկայող հստակ որևէ կապ»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, չկա որևէ վկայություն այն մասին, որ Չինաստանում հայտնաբերված թռչնագրիպը մարդուց մարդ է փոխանցվում:

Չինաստանում ԱՀԿ-ի գրասենյակը գլխավորող Մայքլ Օ’Լիրին ուրբաթ օրն ասել է, որ թռչնագրիպի այս նոր վիրուսի փոխանցումը կատարվում է թռչունների միջոցով, սակայն հետազոտությունները դեռևս չեն հայտնաբերել «մարդկանց շրջանում փոխանցման մասին վկայող հստակ կապ»:

Չինաստանում հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի տնօրենը նախօրեին հայտնել էր, որ թռչնագրիպի մահաբեր նոր տեսակը կարող է տարածվել մարդկանց շրջանում: Նա զգուշացրել էր սակայն, որ որևէ պատճառ չկա՝ պանդեմիայի վերաբերյալ մտավախություն ունենալու համար:

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի ղեկավարի համաձայն, վիրուսի «H7N9» փոխանցումը մարդուց մարդ «տեսականորեն հնարավոր է, սակայն նման դեպքերը հատուկենտ են»:

Երկրում անցյալ ամիս մարդկանց մոտ նոր վիրուսի հայտնաբերման ժամանակից 82 վարակվածներից զոհվել է արդեն 17 մարդ: Հիվանդության գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են Շանհայ քաղաքի մոտակայքում:
XS
SM
MD
LG