Մատչելի հղումներ

ՄԱԿ. «ՄԻԱՎ-ը վերացնելու համար անհրաժեշտ է ավելացնել հիվանդության դեմ պայքարի ֆինանսավորումը»


ՄԱԿ. «ՄԻԱՎ-ը վերացնելու համար անհրաժեշտ է ավելացնել հիվանդության դեմ պայքարի ֆինանսավորումը»
ՄԱԿ. «ՄԻԱՎ-ը վերացնելու համար անհրաժեշտ է ավելացնել հիվանդության դեմ պայքարի ֆինանսավորումը»

Միավորված ազգերի կազմակերպությունը չորեքշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում ՄԻԱՎ-ի դեմ պայքարում արձանագրվել է մի քանի «յուրահատուկ» ձեռքբերում, սակայն աշխարհում հիվանդության շարունակվող համաճարակն ավարտի հասցնելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, վերջին տասնամյակի ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվող մարդկանց թիվը նվազել է 15 տոկոսով, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում ՁԻԱՀ-ից մահացածների թիվը նվազել է 22 տոկոսով:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, որ աշխարհում «վերջապես ստեղծվել է իրավիճակ, երբ հնարավոր կարող է դառնալ հիվանդության հաղթահարումը», և հորդորել միջազգային դոնոր կազմակերպություններին ապահովել աշխարհում հիվանդության դեմ պայքարի հաջող իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, որի ծավալը տարեկան կազմում է 24 միլիարդ դոլար:

Աշխարհում հինգշաբթի օրը նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակված զեկույցում նշվել է, որ կառավարությունների և օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից իրականացվող կրճատումների պատճառով ՄԱԻՎ-ի դեմ պայքարին ուղղված միջոցների ծավալը 2010 թվականին նվազել է մոտ մեկ միլիարդ դոլարով:

Միավորված ազգերի կազմակերպության գնահատականների համաձայն, աշխարհում գրեթե 34 միլիոն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով:

XS
SM
MD
LG