Ամերիկյան դպրոցներում բնական գիտությունների դասավանդման բարելավմանը նպաստելու համար ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման բարձր գնահատականի է արժանացրել ամբողջ երկրից ընտրված դպրոցականների նվաճումները։
Սպիտակ տանը երկուշաբթի օրն անցկացված Գիտությունների ցուցահանդեսի ժամանակ նախագահ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծված հասարակական և մասնավոր ոլորտներում համագործակցության միջոցով իրականացվում է ֆինանսավորում, որի նպատակն է՝ բարձրացնել երկրում բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի որակը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է դպրոցականների նորարարական մի քանի մրցույթ շահած լավագույն նորարարական նախագիծ։ Այդ նախագծերից էին արևային էներգիայով աշխատող մեքենան, գյուղական համայնքների համար նախատեսված ջրազտման սարքը, ինչպես նաև ջրախնայող զուգարանը։
Նախագահ Օբաման ասել է, որ դպրոցականների նվաճումները բնական գիտությունների բնագավառում պետք է գնահատվեն նույն կերպ, ինչպես Սպիտակ տանն ավանդաբար պարգևատրվում են ամերիկյան սպորտային թիմերի նվաճումները։