Մատչելի հղումներ

Սպիտակ տունը Եգիպտոսում փոփոխություններ կատարելու կոչ է արել


Սպիտակ տունը Եգիպտոսում փոփոխություններ կատարելու կոչ է արել

Հետևելով Եգիպտոսում իրադարձությունների զարգացմանը՝ Սպիտակ տունը կոչ է արել «իրականացնել երկրի գործելաոճի փոփոխություններ»։

Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ը սատարում է Եգիպտոսում «կարգավորված անցման» իրականացումը։ Նա սակայն հրաժարվել է մանրամասնելուց, արդյոք անցումն իրականացման համար անհրաժեշտ է Եգիպտոսի նախագահի հրաժարականը։

Գիբսն ասել է, թե Վաշինգտոնը կողմ է Եգիպտոսում բոլոր խմբերի միջև «իմաստալից բանակցությունների» անցկացմանը և կրկնել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի՝ այս երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կոչը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չի որոշելու կամ թելադրելու, թե երբ և ինչպես Եգիպտոսը պետք է իրականանի փոփոխությունները։

XS
SM
MD
LG