«ԱՄՆ-ի Սպիտակ տան համար մեծ հիասթափություն է դարձել Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին մեկ տարով ապաստան տրամադրելու մասին որոշումը»:
Այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին, որի համաձայն Ռուսաստանի այս որոշումը խարխլում է Միացյալ Նահանգների հետ իրավունքի կիրարկման գործում համագործակցության ամբողջ պատմությունը:
«Մենք չափազանց հիասթափված ենք Ռուսաստանի կառավարության կողմից այս քայլին դիմելու հանգամանքով, որը ձեռնարկվել է՝ չնայած Էդվարդ Սնոուդենին Միացյալ Նահանգներում վերջինիս ներկայացված մեղադրանքներով դատարանի առջև կանգնեցնելու համար փոխանցելու մասին հրապարակայնորեն և առանձին հանդիպումների ընթացքում հնչվեցված հստակ և օրինական պահանջներին», - ասել է Քարնին:
Ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակի, Սնոուդենի գործողությունները տեղեկատվության պարզ բացահայտում չէին, այլ քրեական հանցագործություն կազմող գաղտնի տեղեկությունների հրապարակում, և նա պետք է հնարավորինս արագ վերադառնա Միացյալ Նահանգներ, որտեղ նրան կտրամադրվի պաշտպանություն և իրավական պատշաճ գործընթացներից օգտվելու հնարավորություն:
Քարնիի համաձայն, ԱՄՆ-ի Սպիտակ տակ խորհրդականներն այժմ քննարկում են, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում սեպտեմբերին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի անցկացման ընթացքում:
«Ժամանակացույցի վերաբերյալ այժմ որևէ տեղեկություն չեմ կարող հաղորդել, սակայն, ըստ էության, սա դրական զարգացում չէ: Ռուսների հետ մենք կիսում ենք համատեղ շահերի մի լայն շրջանակ, և այժմ գնահատում ենք գագաթաժողովին մասնակցելու նպատակահարմարությունը», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը՝ հավելելով, որ Ռուսաստանը նախագահ Օբամայի վարչակազմի չի տրամադրել Սնոուդենին ապաստան տրամադրելու մասին վաղօրոք զգուշացում:
«Սա պարզապես իրավական խնդիր չէ, այլ նաև Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների հետ առնչվող խնդիր է», - ասել է Քարնին՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների շրջանակը «լայն է և կարևոր», և որ Ռուսաստանի հետ աշխատել արժե՝ նույնիսկ չնայած ընթացքում տեղի ունեցող շահերի բախումների և տարաձայնությունների: