ԱՄՆ-ի Սպիտակ տան աշխատակազմի աշխատավարձերի մասին ամենամյա զեկույցում ասված է, որ նրանցից 21-ն այս տարի կվաստակի մինչեւ 172 հազար դոլար։
Ամենաբարձր աշխատավարձ ստացողների թվում են ավագ խորհրդական Վալերի Ջարեթը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ուիլյամ Դալեյը եւ հայտարարությունների տեքստերի հեղինակ Ջոն Ֆավրեուն։
Սպիտակ տան 454 անդամների ընդհանուր աշխատավարձն այս տարի կկազմի ավելի քան 37 միլիոն դոլար։ Նրանցից մեկ երրորդի եկամուտը 1ՕՕ հազարից ավելի է։ Ամենացածր աշխատավարձը Սպիտակ տանը կազմում է տարեկան 41 հազար դոլար։
Նախագահ Օբամայի հրամանով սառեցված է Սպիտակ տան աշխատակազմի այն անդամների աշխատավարձերի բարձրացումը, որոնց աշխատավարձն անցնում է 1ՕՕ հազար դոլարը։
Նախագահի տարեկան աշխատավարձը 4ՕՕ հազար դոլար է։