Արևմուտքի տերությունները և Ռուսաստանը խիստ հայտարարություններով են հանդես եկել՝ անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Երկու կողմերն այս հայտարարություններով հանդես են եկել շաբաթ օրը՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված անվտանգության համաժողովի ընթացքում:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի համաձայն, «ժողովրդավարական, ազատ Եվրոպայի ապագայի համար կարևորագույն պայքարն այժմ ընթանում է Ուկրաինայում»:
Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն այս պայքարում կանգնած են Ուկրաինայի ժողովրդի կողքին:
ԱՄՆ-ի արտգործնախարարը շաբաթ օրը հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի և Վիտալի Կլիչկոյի հետ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս ընթացքում մեղադրել է Եվրոպայի քաղաքական գործիչներին Ուկրաինայում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ:
Մյունխենի համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ արտգործնախարար Լավրովն ասել է, որ Եվրոպայի քաղաքական գործիչները չեն դատապարտել Ուկրաինայում բռնություններ իրականացնող հակակառավարական ցուցարարներին, որոնք վերահսկողություն են հաստատել պետական մարմինների բազմաթիվ շենքերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախօրեին ստորագրել է երկրում հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց համաներում շնորհելու մասին հրամանագիրը: Համաներումը սակայն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե այլ ցուցարարներ ազատեն կառավարական գրավված շենքերը: