Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն Վրաստանում հակակոռուպցիոն պայքարի հաջողության վերաբերյալ


Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն Վրաստանում հակակոռուպցիոն պայքարի հաջողության վերաբերյալ
Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն Վրաստանում հակակոռուպցիոն պայքարի հաջողության վերաբերյալ

«Պետական ծառայությունների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի Վրաստանի փորձը հաջողության յուրահատուկ օրինակ է, որի որոշ մասեր կարող են կիրառվել պետական ծառայությունների ոլորտում համատարած կոռուպցիայի նման խնդիրներ ունեցող այլ պետություններում», - ասված է երեքշաբթի օրը Համաշխարհային բանկի կողմից հրապարակված հաշվետվությունում:

«Վարդերի հեղափոխության ժամանակից՝ 2003 թվականի վերջից, Վրաստանը մեծ հաջողություններ է ունեցել պետական ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործում», - գրում է Համաշխարհային բանկի հաշվետվությունը: - «Սակայն շատ քիչ է գրված այն մասին, թե ինչպես է հաջողվել իրականացնել այդ պայքարը»:

Հաշվետվությունում փորձ է կատարվում կոնկրետ դեպքերի ուսումնասիրության և պետական ծառայողների հետ հարցազրույցների միջոցով նկարագրել երկրում կոռուպցիայի դեմ ծավալված պայքարը, ինչպես նաև վերլուծել կառավարության, պետական ծառայություններ մատուցողների և դրանցից օգտվողների միջև ստեղծված հաշվետվողականության շրջանակը:

«Վրաստանի փորձը վկայում է այն մասին, որ «կոռուպցիան ներկառուցված է մշակույթի մեջ» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, և քաջալերում այլ պետությունների քաղաքականություն մշակողներին, պաշտոնատար անձանց և մտահոգված քաղաքացիներին, ովքեր նպատակ են հետապնդում ազատվել կոռուպցիայից պետական ծառայությունների ոլորտում», - նշված է Համաշխարհային բանկի հաշվետվությունում:

XS
SM
MD
LG