Մատչելի հղումներ

Ալերգիաների դեմ պայքարելու եղանակներ


Ալերգիաների դեմ պայքարելու եղանակներ
Ալերգիաների դեմ պայքարելու եղանակներ

Գարնան տաք եղանակը և շողացող արևը գրեթե 35 միլիոն ամերիկացիների համար նշանակում են սեզոնային ալերգիայի սկիզբը:

Ասթմայից և ալերգիաներից հարկավոր է առավել զգույշ լինել հատկապես մայիս ամսին:

Քերոլին Մըքմիլանը ցանկանում է իր մոտոցիկլետով դուրս գալ, սակայն խոտերը, ծառերը և ալերգիան նրան ստիպում են տանը մնալ: Նրա աչքերն արցունքակալում են և շնչողությունը դժվարանում է:

Երբ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքն այլևս չօգնեց, Քերոլինը ստիպված եղավ դիմել ավելի ուժեղ ազդեցությամբ դեղորայքի՝ աչքի կաթիլների, քթի կաթիլների, երեք տեսակի ստերոիդների:

«Եթե գարնանը ձեզ մոտ փոփոխություն է նկատվում, նշանակում է՝ ալերգիա ունեք ծառերից: Եթե ամռանը՝ նշանակում է ալերգիա ունեք խոտերից», - ասում է նախկին նախագահ Բիլ Քլինթընի ալերգիաների գծով անձնական բժիշկ Թալալ Նսուլին:

«Լարված աշխատավայր էր, սակայն հրաշալի էր այնտեղ աշխատել», - հիշում է բժիշկ Նսուլին:

Գարունը կարող է հրաշալի լինել, եթե քիթը ցողեք աղաջրով: Այն մաքուր է պահում քթի խոռոչի մազերը, որոնք կարող են պայքարել ծոցաբորբի դեմ:

Կծու սնունդը թուլացնում և մաքրում է քթի մեջ գտնվող լորձը: Ծաղկափոշուց ալերգիա ունեցողները պետք է հեռու մնան բանանից, սեխից կամ արևածաղկի սերմերից, քանի որ դրանք կարող են վատթարացնել սովորական ախտանիշները:

Երեխաների սննդակարգում անհրաժեշտ է կաթ ավելացնել: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող երեխաների մոտ խոտերի ծաղկման ընթացքում զգայունության վտանգն ավելի մեծ է:

«Ալերգիան այլևս չի դիտարկվում որպես միայն քթի վրա ազդող հիվանդություն, քանի որ այն կարող է ազդել կյանքի որակի վրա», - նշում է բժիշկ Նսուլին:

Ալերգիայի դեմ կարելի է փորձել նաև ասեղնաբուժություն: Վերջերս կատարված մի ուսումնասիրություն պարզել է, որ ասեղնաբուժության արդյունքում խոտերի ծաղկման ընթացքում ալերգիա ունեցողների 100 տոկոսի մոտ ախտանիշները թեթևացել են՝ առանց երկրորդական հետևանքների:

XS
SM
MD
LG